Գերմանիայի ԱԳ նախարարի վրա հավկիթներ են նետել

17:03 • 09.05.22

Գերմանիայի հյուսիս-արևմուտքում՝ Վուպերտալ քաղաքում, ամբոխը հավկիթներ է նետել արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկի վրա։

Միջադեպը տեղի է ունեցել Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում համակուսակցական թեկնածու Մոնա Նեյբաուերի նախընտրական հանրահավաքի ժամանակ, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Այլ կերպ մտածողների վրա հավկիթներ կամ քարեր նետելը խոսքի ազատության իրավունքից օգտվելու կասկածելի միջոց է», - մեկնաբանել է գերմանացի քաղաքական գործիչը: