«Դիմադրություն» շարժման երթը Երևանի կենտրոնով և հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (տեսանյութ)
Մայիսի 9-ին Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել է «Դիմադրության» շարժման համազգային հանրահավաքը։
Ելույթներ են ունեցել ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը, Արցախի խորհրդարանի 3 գումարման պատգամավոր ու Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, ԱՄՆ-ից հանրահավաքին մասնակցելու համար Երևան ժամանած, գործիչ Հովիկ Սալիբան, Սիսական գնդի հրամանատար Աշոտ Մինասյանը («Աշոտ երկաթ»)։
Ելույթ է ունեցել նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, որը ներկայացրել է մի քանի քայլեր, գործողություններ, սկզբունքներ, որոնք պետք է իրականացվեն իշխանությունների հեռացումից հետ։
Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո, «Դիմադրության» շարժումը քայլերթ է իրականացրել Բաղրամյան և Պռոշյան փողոցներով և Մեսրոպ Մաշտոցի պողոտայով։
Ցուցարարները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ և շարունակել հանրահավաքը։










