Չենք հոգնի Եվրոպայի ժողովուրդներին հիշեցնել՝ ով է վերջ դրել մարդկության պատմության մեջ ամենաարյունալի պատերազմին. Լուկաշենկո

10:30 • 09.05.22

Բելառուսը չի հոգնի Եվրոպայի ժողովուրդներին հիշեցնել, թե ով է վերջ դրել մարդկության պատմության մեջ ամենաարյունալի պատերազմին։ Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Հաղթանակի օրվա առթիվ հայրենակիցներին ուղղված շնորհավորանքում, հաղորդում է նրա մամուլի ծառայությունը։

«Սա մեծ տոն է, որը դարձել է միլիոնավոր խորհրդային մարդկանց արիության և հաստատակամության, քաջության և զոհաբերության խորհրդանիշը: Մարդկանց, որոնք 1941 թվականի հունիսին խիզախորեն ընդունեցին նացիզմի բարբարոսական, անմարդկային գաղափարախոսության հարվածը և հաղթեցին: Եվ մենք չենք հոգնի Եվրոպայի ժողովուրդներին հիշեցնել, թե ով է վերջ դրել մարդկության պատմության մեջ ամենաարյունալի պատերազմին»,- ասել է Լուկաշենկոն։