Ոստիկանության աշխատակից ներկայացած անձինք մտել են ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանի բնակարան եւ տարել նրան անհայտ ուղղությամբ․ փաստաբան
Ոստիկանության աշխատակից ներկայացած անհասկանալի համազգեստով անձինք խաբեությամբ մուտք են գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը:
«Այսօր՝ ժամը 07:15-ին ոստիկանության աշխատակից ներկայացած առանց տարբերանշանների ինչ-որ անհասկանալի համազգեստով անձինք խաբեությամբ՝ խուզարկություն կատարելու պատրվակով մուտք են գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ։
Մինչ այս պահը փորձում եմ պարզել Հենրիխի գտնվելու վայրը։»,-գրել է նա։










