Ուկրաինայի ֆուտբոլի հավաքականը ներկայացրել է ընկերական խաղերի նոր մարզաշապիկը․ դրոշների թվում նաև ՀՀ եռագույնն է
Ուկրաինայի ֆուտբոլի հավաքականը, նախապատրաստվելով ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆի և Ազգերի լիգայի խաղերին, կանցկացնի մի քանի ընկերական հանդիպում։ Հատուկ այս խաղերի համար «կապտա-դեղինները» ներկայացրել են համազգեստի նոր տարբերակ, որը շատ խորհրդանշական է ՌԴ-ի սկսած հատուկ ռազմական գործողության ֆոնին, գրում է telegrafua.com-ը։
Մարզաշապիկի առջևի մասում պատկերված է Ուկրաինայի տարածքը, իսկ սահմանը «ներկված» է այն երկրների դրոշներով, որոնք օգնում են Կիևին այս դժվարին ժամանակաշրջանում։ Մարզաշապիկի մեջտեղում գրված է United for Ukraine («Միավորված հանուն Ուկրաինայի»):
Նշենք, որ պատկերված դրոշների շարքում է նաև ՀՀ եռագույնը:










