«Այսօր Նիդերլանդներում ներկա կգտնվեմ «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության բացման արարողությանը»․ Փաշինյան

19:20 • 10.05.22

Երկօրյա պաշտոնական այցով ժամանեցի Նիդերլանդների Թագավորություն: Այս մասին գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր Ասեն քաղաքի Ժոզեֆ եկեղեցում ներկա կգտնվեմ «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը:

Այցի շրջանակում մայիսի 12-ին հանդիպումներ կունենամ Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռութեի, Նիդերլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ»,-գրել է նա: