Նիդերլանդներում Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին դիմավորել են հայհոյանքներով ու վիրավորանքներով (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և արտգործնախարար Արարատ Միրզոյանին Նիդերլանդներում դիմավորել են հայհոյանքներով և վիրավորանքներով։ Այն պահին, երբ հայկական պատվիրակությունն իջնում էր մեքենաներից, մի խումբ հայեր «Նիկոլ դավաճան», «Մարդասպան», «Հողատու» կոչերով դիմավորել են նրանց։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Նիդերլանդների Թագավորություն, որտեղ հանդիպումներ են նախատեսվում Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռութեի, Սենատի նախագահ Յան Անտոնի Բրաունի, Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի, ինչպես նաև Խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ: Նախատեսվում է նաև Փաշինյանի հանդիպումը Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:










