Մարտական հենակետում հայտնաբերվել է զինծառայողի դին․ ՀՀ ՊՆ
16:04 • 11.05.22
Մայիսի 11-ին, ժամը 10:15-ին, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնվ. 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։
Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Placeholder










