«Դիմադրություն» շարժումը Երևանի տարբեր հատվածներում ավտոերթեր է իրականացնում (տեսանյութ)

12:05 • 12.05.22

Այսօր՝ մայիսի 12-ին մայրաքաղաքում շարունակվում բողոքի և անհնազանդության խաղաղ ակցիաները։ Երեկ երթի ավարտին ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր նաև նախատեսված հանրահավաքի մասին․

«Պետք է ավելացնել մեր ակցիաների ու մասնակիցների թիվը: Սա յուրաքանչյուրիս խնդիրն է, այս օրերին դրա վրա ավելի ինտենսիվ պետք է աշխատել: Վաղը շարունակելու ենք ավտոերթերը, կրկին լինելու են բողոքի ակցիաներ, իսկ 16:00-ին՝ հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում»։