ՌԴ-ն հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ գործողությունն ընթանում է «ոչ այնքան արագ», բայց ըստ ժամանակացույցի

11:42 • 13.05.22

Ռուսական հատուկ ռազմական գործողությունն այնքան արագ չի ընթանում, որքան ոմանք կցանկանային, բայց ընթանում է ըստ ժամանակացույցի։ Այս մասին հայտարարել է Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

«Կարող եմ ձեզ վստահեցնել, որ փետրվարի 24-ին Ռուսաստանի սկսած հատուկ ռազմական գործողությունն ընթանում է ըստ ժամանակացույցի։ Այն այնքան արագ չէ, որքան ոմանք կցանկանային Ռուսաստանում, այն շարունակվում է որոշակի արագությամբ՝ հաշվի առնելով Ուկրաինայում իրավիճակի տարբեր ասպեկտները»,- ասել է մշտական ներկայացուցիչը։

Նրա խոսքով, գործողությունը հաշվի է առնում ռուսական զորքերին և նրա դաշնակիցներին ԴԺՀ-ից և ԼԺՀ-ից, ինչպես նաև խաղաղ բնակիչներին պաշտպանելու անհրաժեշտությունը: