Արաբական Միացյալ Էմիրությունները նոր նախագահ ունի

13:48 • 14.05.22

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Գերագույն դաշնային խորհուրդը շաբաթ օրը երկրի նոր նախագահ է ընտրել Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին։ Այս մասին հայտնում է ԱՄԷ պետական WAM լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ 73 տարեկանում մահացել էր Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանը։