Մոսկվան ռազմական հատուկ գործողության սկզբում նշված նպատակներից ոչ մեկին չի հասել. Գերմանիայի կանցլեր

12:10 • 14.05.22

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ չի տեսնել, որ Մոսկվան ցանկություն ունի փոխել իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցում։

«Ոչ», - ասել է Շոլցը t-online լրատվական պորտալի հրապարակած հարցազրույցում՝ պատասխանելով, թե արդյոք նա նկատե՞լ է Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշման փոփոխություն: Կանցլերի խոսքով՝ Մոսկվան ռազմական հատուկ գործողության «սկզբում նշված նպատակներից ոչ մեկին չի հասել»:

Բացի այդ, նա հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ն ոչ թե դուրս է եկել, այլ նույնիսկ մեծացրել է իր ուժերը արևելյան թևում»։ Նրա կարծիքով, Հյուսիսատլանտյան դաշինքն էլ ավելի կամրապնդվի, երբ դրան միանան Ֆինլանդիան և Շվեդիան։

Գերմանիայի կանցլերը նաև ասել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերացնելու միակ ճանապարհը Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի կնքումն է։

«Ինչ-որ պահի Ռուսաստանը պետք է հասկանա, որ պատժամիջոցներն ի վերջո չեղարկելու միակ հավանական հնարավորությունը Ուկրաինայի հետ համաձայնությունն է, և դա չի կարող թելադրված խաղաղություն լինել»,- ասել է Շոլցը։