Լուկաշենկոն պատմել է ուկրաինական պատերազմի «դասերի» մասին

10:10 • 14.05.22

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2022 թվականի պետական պաշտպանության պատվերների վերաբերյալ հանդիպման ժամանակ անդրադարձել է ուկրաինական պատերազմի դասերին, գրում է sb.by-ը:

Նախագահը հայտնել է, որ զինված ուժերը ստանում են թեթև զրահապատ «Կայման» մեքենաներ և արդիականացված Տ-72 տանկեր։ Թարմացվում է նաև ավիացիոն տեխնիկայի պարկը՝ շահագործման է հանձնվել և յուրացվել շուրջ 30 տարբեր տեսակի ժամանակակից ինքնաթիռ:

Այդ կապակցությամբ Ալեքսանդր Լուկաշենկոն, անդրադառնալով ուկրաինական հակամարտության դասերին, ընդգծել է, որ պետք է օգտագործել այն տանկերը, որոնք հայտնի են զինվորականների շրջանում, մասնավորապես՝ T72-ը։ Պետության ղեկավարի խոսքով՝ արդիականացված ներքին տանկերը լավ զենք են։

Խոսելով «Կայման»-ների մասին՝ նախագահը նշել է, որ բանակը պետք է շարժունակ լինի.«Կրկին Ուկրաինայի դասը. ամենաարդյունավետը, այդ թվում՝ ուկրաինական զինված ուժերի կողմից, եղել են շարժական խմբերը։ Որոնք ակնթարթորեն, անսպասելիորեն, մոտենալով թշնամուն (նրանցից շատ ավելի մեծ թվաքանակով), հասցնում են դիպուկ հարվածներ։ Հատկապես զորքերի թիկունքի կենտրոնացումում»։