Այդ աթոռն այնքան եք արժեզրկել, որ մարդկանց պետք է աղաչեք, որ գան նստեն, այստեղ կա կռիվ հանուն հայրենիքի գոյության․ Սերժ Սրապիոնյան

19:52 • 15.05.22

«Դիմադրություն» շարժումը չի մարելու, քանի որ սա աթոռակռիվ չէ․ այս մասին հայտարարեց գրականագետ Սերժ Սրապիոնյանը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքում։

«Բոլոր նրանք, ովքեր այսօր բազմոցներին նստած հետևում են շարժմանն ու ասում են՝ բան չի դառնա, կամ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, բոլոր նրանք, ովքեր ասում են՝ թողեք մի քիչ էլ աշխատի, մինչև Հայաստանի վերջը, խոսքս ուզում եմ ուղղել նրանց. եթե դու կարծում ես, որ այս շարժումը մարելու է, ապա մարելու ես հենց դու` քո բազմոցի վրա»,-ասաց նա։

Սրապիոնյանի խոսքով, բոլոր նրանք, ովքեր մտածում են, թե լաոն զարթնել է, բայց էլի քնելու է, չարաչար սխալվում են։

«Այս շարժումը գնալով ուժեղանալու է, քանի որ աթոռակռիվ չէ։ Ովքե՞ր են աթոռի ձգտում. այն զինվորնե՞րը, որ երկու ոտքը թողել են պատերազմում, Այդ աթոռն այնքան եք արժեզրկել, որ մարդկանց պետք է աղաչեք, որ գան նստեն, այստեղ կա կռիվ հանուն հայրենիքի գոյության»,-նշեց գրականագետը։