«Արյունոտ» գերլուսին. Լուսնի ամբողջական խավարումն աշխարհի տարբեր անկյուններից` լուսանկարներով

16:21 • 16.05.22

Աստղագետները և մյուս բոլոր ցանկացողները անցած գիշեր վայելել են արտասովոր տեսարան՝ երկնքում «արյունոտ» գերլուսին էր հայտնվել:

 
Երկուշաբթի օրը՝ ժամը 03:30-ից քիչ անց մեր մոլորակը մի քանի րոպեով գտնվում էր Արեգակի և Լուսնի միջև:
 
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, այդ ժամանակ լուսինն ամբողջությամբ ընկել էր Երկրի ստվերի մեջ և դրանից ստացել մուգ կարմիր երանգ։

Լուսնի խավարումը համընկել էր մեկ այլ իրադարձության՝ գերլուսնի հետ, երբ Լուսինն իր ուղեծրի մեջ գտնվում է Երկիր մոլորակին ամենամոտ կետում և, հետևաբար, սովորականից ավելի մեծ էր թվում: «Իրականում, այս պահին դուք կարող եք տեսնել և՛ արևածագը, և՛ մայրամուտը, որոնք տեղի են ունենում միաժամանակ», - բացատրել է Լոնդոնի Գրինվիչի թագավորական աստղադիտարանի աստղագետ դոկտոր Գրեգորի Բրաունը:

Եվրոպայում խավարումը համեմատաբար կարճ ժամանակ է տևել, բայց Ամերիկայի որոշ շրջաններում պատկերն իսկապես տպավորիչ է եղել։