Հանձնարարականը կա, ուրեմն արե՛ք, ինչ է նշանակում՝ եթե ուզում ենք․ Երևանի քաղաքապետ
Երևանի քաղաքապետարանում խորհրդակցությունների ժամանակ քննարկվում էր նոր ավտոբուսներից օգտվելու համար 100 դրամանոց մետաղադրամներ ունենալու անհրաժեշտության մասին անիմացիոն գովազդային հոլովակներ պատրաստելու և ԶԼՄ-ներով պարբերաբար լուսաբանելու հարցը։ Լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը հարցի վերաբերյալ նշեց․ «Լրատվության վարչությունը տեխնիկապես հնարավորություն չունի պատրաստելու այդ հոլովակները, այնուհանդերձ, եթե ուզում ենք սարքենք այդ հոլովակները, գնման տարբերակով պետք է լինի»։
Ի պատասխան՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ասաց․
«Ի՞նչ է նշանակում՝ եթե ուզում ենք ունենալ, եթե հանձնարարական է, ենթադրվում է, որ ուզում ենք ունենալ։ Եթե չունենք հնարավորություն սարքելու, մրցույթ հայտարարեք։ Անցել է 2 շաբաթ, դեռ քննարկում ենք դա ինչպես պետք է անենք»։










