Մելանյա Թրամփն ակնարկել է, որ ամուսինը կարող է երկրորդ անգամ առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում

07:42 • 16.05.22

ԱՄՆ նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփը Fox News հեռուստաալիքի հետ զրույցում ակնարկել է, որ իր ամուսինը՝ Դոնալդ Թրամփը, կարող է երկրորդ անգամ առաջադրվել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում։

«Կարծում եմ՝ մենք շատ բանի ենք հասել Թրամփի կառավարման չորս տարիների ընթացքում։ Երբեք մի ասա երբեք», - ասել է Մելանյա Թրամփը՝ պատասխանելով հարցին՝ կարող է նա արդյոք կրկին ապրել Սպիտակ տանն իր ամուսինու վերընտրվելու դեպքում։

Անդրադառնալով Դոնալդ Թրամփի պաշտոնավարման տարիներին իր մասին արված հրապարակումներին՝ ԱՄՆ նախկին առաջին տիկինը մեղադրել է լրատվամիջոցներին կողմնակալության ու ակնհայտ երկակի ստանդարտների համար։

«Նրանք կողմնակալ են, ունեն համակրանքներ ու հակակրանքներ»,- ասել է նա: