Աշխարհում չկան այնպիսի առաջնորդներ, որոնք կարող են Ուկրաինայի հարցով բանակցել Ռուսաստանի հետ. Բեռլուսկոնի

11:02 • 17.05.22

Իտալիայի նախկին վարչապետ, «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին  հայտարարել է, որ «ո՛չ Եվրոպայում, ո՛չ աշխարհում» չկան առաջնորդներ, որոնք կարող են  Ռուսաստանի հետ բանակցել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։

«Մենք աշխարհում չունենք առաջնորդ, Եվրոպայում չունենք առաջնորդ: Համաշխարհային առաջնորդներից մեկը, որը պետք է (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինին բանակցությունների սեղանի շուրջ բերեր, նրան անվանեց պատերազմական հանցագործ... մյուսը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ասել է, որ Դոնբասի անկախությունը երբեք չի ճանաչվի»,- մեջբերում է ANSA-ն 85-ամյա քաղաքական գործչի խոսքերը։

«Հասկացե՛ք, որ նման նախադրյալներով պարոն Պուտինը հեռու է (բանակցությունների) սեղանի շուրջ նստելուց»,- ասել է Բեռլուսկոնին: