«Բացե՛ք ճանապարհը, տուն եմ պահում»․ լարված իրավիճակ՝ ավտոբուսի վարորդի և ակցիայի մասնակիցների միջև

11:21 • 17.05.22

Դիմադրությյան շարժման անհնազանդության ակցիաներից մեկի ժամանակ լարված իրավիճակ ստեղծվեց, երբ ավտոբուսի վարորդը պահանջեց բացել ճանապարհը, քաշքշուկ սկսվեց ակցիայի մասնակիցների և ավտոբուսի վարորդի միջև։

«Բացե՛ք ճանապարհը տուն եմ պահում, մի կողմ գնացեք ճանապարհից»,- ասաց վարորդը։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել, փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։