Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ այն բանից հետո, երբ պաշտոնական Անկարան հայտարարել է, որ երկիրն «այո» չի ասի Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությանը, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
Երկուշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան չի կարող «այո» ասել Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությանը, քանի որ Անկարան չի կարող հավատալ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ կապերի մասին նրանց հավաստիացումներին:
«Այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ»,- ասել է աղբյուրը։










