Անհնազանդության ակցիաների շրջանակում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը

09:16 • 17.05.22

«Դիմադրություն» շարժումը առավոտյան ժամը 8-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության խաղաղ ակցիաներ է անցկացնում։

Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել, փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանության ծառայողները փորձում են վերականգնել երթևակությունը, կան բերման ենթարկվածներ։

Բերման է ենթարկվել նաև Լևոն Քոչարյանը։

Անհնազանդության ակցիային մասնակցում են նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ։