Ես սևամորթ, միասեռական, ներգաղթյալ կին եմ. Սպիտակ տան նոր խոսնակ
Երեքշաբթի՝ մայիսի 17-ին, առաջին ճեպազրույցն է կանցկացրել Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակիի իրավահաջորդը՝ Կարին Ժան Պիերը։ Լրագրողների հետ հանդիպումը նա սկսել է տարօրինակ խոստովանություններով և ներողություն խնդրելով։
Ճեպազրույցը սկսվել է նրանով, որ Ժան Պիեռն ուշացել է։ Նա ստիպված էր ներողություն խնդրել դրա համար, գրում է cnsnews.com-ը:
«Բարի լույս բոլորին: Ես գիտեմ, որ երկու րոպե է անցել: Կներեք», - ասել է նա:
Այնուհետև Ժան Պիերն անցել է խոստովանություններին.«Ես սևամորթ, միասեռական, ներգաղթյալ կին եմ, երեք առումով էլ առաջինը, որ զբաղեցրել է այս պաշտոնը: Ես այսօր այստեղ չէի լինի, եթե չլինեին ինձնից առաջ պատնեշ կոտրող մարդկանց սերունդները»։










