Ոստիկանության գործողությունները համաչափության բոլոր ստանդարտներին համապատասխանում են․ Ռուստամ Բադասյան

13:34 • 18.05.22

«Ոստիկանության գործողությունները, առնվազն այն, ինչ ես եմ ականատես եղել, համաչափության բոլոր ստանդարտներին համապատասխանում են, իսկ, եթե առանձին դեպքեր են լինում, որ ոչ համաչափ են, ապա պատկան մարմիններն արձագանքում են», - Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։։

Բադասյանն իշխանափոխության վտանգ չի տեսնում:

ՊԵԿ նախագահը նշեց, որ անձամբ չի հաշվում, թե ինչքան է հանրահավաքների մասնակիցների թիվը, բայց 50 հազար մարդու նա փողոցում չի տեսել։