Երևանի փողոցներից բերման ենթարկված ցուցարարների թիվը հասել է 277-ի

10:58 • 18.05.22

Երևանի փողոցներից բերման ենթարկված ցուցարարների թիվը հասել է 277-ի։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանությունից։

Այսօր վաղ առավոտվանից մեկնարկել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում ցուցարարները փողոցներ են փակել:

 
Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով: Նշենք, որ ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։