Ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, հրավիրել են շտապօգնություն (տեսանյութ)

11:55 • 18.05.22

«Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել մի խումբ քաղաքացիների։ Այդ ընթացքում ակցիայի մասնակից տարեց  քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, նրա համար հրավիրել են շտապօգնություն։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Մասնավորապես, փակվել են Տերյան-Իսահակյան խաչմերուկը, Պարոնյան փողոցը, Սեւակ-Ռուբինյանց խաչմերուկը եւ այլն: Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։