«Դարի հանցագործությունը». Թրամփը գիրք է գրում «գողացված» ընտրությունների մասին

09:57 • 18.05.22

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գիրք է գրում «գողացված» ընտրությունների մասին. այն կկոչվի «Դարի հանցագործությունը»։ Այս մասին Թրամփը խոսել է Տեխաս նահանգի Օսթին քաղաքում կայացած The American Freedom միջոցառմանը։ Նրա խոսքերը մեջբերում է Indy100-ը:

«Սա մեր երկրի պատմության ամենամեծ հանցագործություններից մեկն է։ Եվ, ցավոք, դատախազությունը ոչինչ չի ուզում անել դրա վերաբերյալ… Ես գիրք եմ գրում այս մասին, որը կոչվում է «Դարի հանցագործությունը», - ասել է Թրամփը ներկաներին:

2021 թվականի մարտին ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է Թրամփին 2020-ի նոյեմբերին Վիսկոնսինում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վերանայման դիմումը։ Թրամփը նախկինում պահանջել էր չհաշվել Վիսկոնսինում մի քանի հազար ձայների արդյունքները, որոնցով նա պարտվել էր դեմոկրատ Ջո Բայդենին։