Երևանում անհնազանդության ակցիաներից բերման է ենթարկվել 364 ցուցարար (տեսանյութ)
14:10- Երևանում անհնազանդության ակցիաներից բերման է ենթարկվել 364 ցուցարար։
12։30–Երևանի փողոցներից բերման է ենթարկվել 277 ցուցարար։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանությունից։
Այսօր վաղ առավոտվանից մեկնարկել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում ցուցարարները փողոցներ են փակել։
Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով: Նշենք, որ ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։
ժամը 12-ի դրությամբ՝ բերման ենթարկվածների թիվը հասել է 352-ի։










