Բուշ կրտսերը շփոթվել է և հայտարարել ՌԴ-ի կողմից «Իրաք դաժան ներխուժման» մասին (տեսանյութ)

12:19 • 19.05.22

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշն Ուկրաինայում տիրող իրավիճակի քննարկման ժամանակ լեզվի սայթաքում է թույլ տվել և հայտարարել «Իրաք չհիմնավորված և դաժան» ներխուժման մասին, գրում է Daily Mail-ը։

Բուշը ելույթ է ունեցել Տեխասում. nախկին նախագահը խոսել է Ռուսաստանում քաղաքական և ընտրական համակարգի մասին, որի վիճակը հանգեցրել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելու որոշմանը։

«Արդյունքը զսպումների և հավասարակշռության բացակայությունն է և մեկ անձի որոշումն է բացարձակապես չարդարացված և դաժան ներխուժում իրականացնել Իրաք, այսինքն՝ Ուկրաինա», - ասել է Բուշը:

Գիտակցելով թույլ տված սխալը՝ Բուշը հավելել է.«Ես 75 տարեկան եմ»:

Այս արդարացումն առաջացրել է հավաքվածների ծիծաղը: