Շաֆհաուզենի տեխնոլոգիական ինստիտուտը և Բրեմենի Յակոբսի համալսարանը հայ ուսանողներին առաջարկում են մագիստրոսական ծրագիր՝ IT ոլորտներում՝ «Google»-ում, «Amazon»-ում աշխատելու հեռանկարով

17:51 • 19.05.22

Շաֆհաուզենի տեխնոլոգիական ինստիտուտը (The Schaffhausen Institute of Technology) և Բրեմենի Յակոբսի համալսարանը (Jacobs University) համատեղ առաջարկում են հարստացված մագիստրոսական ծրագիր՝  համակարգչային գիտության և ծրագրային ապահովման ճարտարագիտության ոլորտներում։  Ծրագրի համար երկու հաստատությունները առաջարկում են կրթաթոշակներ և ընդունելություն՝ ուսման վարձի ամբողջական փոհատուցմամբ։

Համակարգչային գիտության և ծրագրային ապահովման մագիստրոսական ծրագիրը ուսանելու երկու վայր է առաջարկում՝ Շաֆհաուզենը Շվեյցարիայում և Բրեմենը Գերմանիայում։ Այս ծրագիրը տրամադրում է ժամանակակից գիտելիքներ քվանտային հաշվարկների, խելացի ինքնավար համակարգերի անվտանգության և ամենավերջին ծրագրային ապահովման ճարտարագիտության խաչմերուկում։

Շաֆհաուզենի տեխնոլոգիական ինստիտուտի միջոցառումների բաժնի ղեկավար Բոյանա Միլոշևիչը լրագրողների հետ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսել է առաջարկվող  Master in Computer Science and Software Engineering կրթական ծրագրի մասին, ներկայացրել Շաֆհաուզենի տեխնոլոգիական ինստիտուտի և Բրեմենի Յակոբսի Համալսարանը կրթական հնարավորությունների մասին։

«SIT-ը գլոբալ ցանց է, որը ներառում է մեծաթիվ մարդկանց և կազմակերպությունների։ Մեր թիմի անդամ են այնպիսի դեմքեր, ինչպիսիք ենք ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ մրցանակակիր Կոստյա Նավասելովը, ով հանդիսանում է համալսարանի Հոգաբարձուների խորհդի անդամ, Միշա Լուկինը, ով Հարվարդի համալսարանի պրոֆեսոր է և նույնպես հանդիսանում է Հոգաբարձուների խորհրդի անդամ, Մարք Քամլետը, ով անվանի Կարնեգիի համալսարանի ներկայացուցիչ է, Վալֆգանք Վասսերը, ով Գերմանիայի հետազոտաան ինստիտուտում արհեստակյան բանականության պրոֆեսոր է և այլն։

Շաֆհաուզենի տեխնոլոգիական ինստիտուտի (SIT)-ի հիմնադիրը Սերջ Բելլն է, ով  բավականին հայտնի ձեռնարկատեր է։ Նա հանդիսանում է IT ոլորտում մի շարք առաջատար կազմակերպությունների հիմնադիր։ Մենք մեր առջև նպատակ ենք դրել աշխատել և համագործակցել մոտ 100 անվանի համալսարանների և կրթական հաստատությունների հետ, այս պահին սերտ համագործակցություն ունենք աշխարհում հայտնի այնպիսի համալսարանների հետ, ինչպիսիք են Օքսֆորդը, Հարվարդը, Կարնեգին և այլն»,- ասաց Բոյանա Միլոշևիչը։Նա ներկայացրեց այն հիմնական տարբերությունները, որոնցով իրենց համալսարաններ առանձնանում են այլ ուսումնական հաստատություններից։

«Մենք միանգամից համատեղում ենք երեք ոլորտներ՝ համակարգչային գիտություն, ծրագրային ապահովում և արհեստական բանականություն: Առաջարկում ենք միջդիսցիպլինար տեսական դասընթացներ։ Եթե ուսանողը ավելի շատ հետաքրքրված է թվային ոլորորտով, մենք կսովորեցնենք՝ ինչպես այդ ոլորտում լինել առաջնորդ, կսովորեցնենք այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են այդ ոլորում առաջատար մասնագետ լինելու համար։ SIT-ը ունի հետազոտական կենտրոնների հսկայական ցանց և մեր ուսանողները ունեն հնարավորություն այնտեղ ինչպես պրակտիկայի, այնպես էլ հաջողության դեպքում  աշխատանքի անցնելու։

Շաֆհաուզենի տեխնոլոգիական ինստիտուտը իր ուսանողներին առաջարկում է ֆինանսավորման հնարավորություններ։ Առաջարկվող մագիստրոսական ծրագիրը ավարտելուց հետո մեր ուսանողները հնարավորություն ունեն աշխատելու այնպիսի առաջատար ընկերություններում, ինչպիսիք ենք «Google»-ը, «Amazon»-ը, «Facebook»-ը և այլն,ինչպես նաև խորհրդակցական կազմակերպություններում՝ «McKinsey», «Deloitte» և այլն։

Խոսելով Բրեմենի Յակոբսի Համալսարանի  և նրա առաջարկած հնարավորությունների մասին, Բոյանա Միլոշևիչը նշեց, որ այն համարվում է Եվրոպայի թոփ 20 համալսարաններից մեկը։

«Բրեմենի Յակոբսի Համալսարանում (JUB ) այս պահին ունենք 1000-ից ավել ուսանողներ աշխարհի առավել քան 100 երկրներից։ Թեև Շվեյցարիայում և Գերմանիայում գտնվող մեր երկու կամպուսները ունեն կառուցվածքային որոշակի տարբերություններ, բայց մեր ուսանողները հնարավորություն ունեն երկուսում էլ ուսանելու»,- ասաց նա։

Ուսանողների առաջարկվող ֆինանսական աջակցությունը տատանվում է տարեկան 4000-12․000 եվրոյի միջակայքում, այդ գումարը իր մեջ ներառում է ուսումը, ապահովագրությունը, կեցությունը և բոլոր անհրաժշետ պարագաները, որոնք անհրաժեշտ կլինեն ուսանողներին սովորելու ընթացքում։SIT-ի և JUB-ի մասին
Շաֆհաուզենի տեխնոլոգիական ինստիտուտը (SIT)համաշխարհային հաստատություն է, որը նվիրված է գիտության, կրթության և տեխնոլոգիաների խթանմանը։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Շաֆհաուզենում։

Բրեմենի Յակոբսի Համալսարանը (JUB)առաջարկում է BSc, MSc և PhD ծրագրերի համապարփակ շարք, որոնք տալիս են ցանկացած երկրում աշխատելու որակավորումներ։

Նշենք, SIT-ը և JUB-ը կիսում են հարուստ, համապարփակ կրթական ճամփորդության ընդհանուր տեսլականը՝ ապահովելով միջդիսցիպլյինար մոտեցում տեսական դասընթացների լայն շրջանակ՝ լրացված հետազոտական մշակույթով և գործնական հմտություններով՝ վաղվա վաղվա թվային առաջնորդներին պատրաստելու առումով։ Ծրագիրը ներառում է պարտադիր  դասընթացներ՝ միաժամանակ ուսանողներին հնարավորություն տալով ընտրել առարկաներ երեք ոլորտներում՝ ծրագրային ապահովման ճարտարագիտություն, կիբերանվտանգություն և արհեստական բանականություն։ Հիմքում ունենալով հետազոտական և ձեռնարկատիրական մտածելակերպտը՝  SIT կրթական էկոհամակարգը դարպաս է դեպի տեխնոլոգիաների և գիտության ոլորտներում ամենապահաջված աշխատատեղեր։Ծրագրի մշակման թիմը ղեկավարում են Յակոբսի համալսարանի համակարգչային գիտության և էլեկտրոտեխնիկայի պրոֆեսոր Փիթեր Զասպելը և SIT-ի ծրագրի տնօրեն Մաուրո Պեցեն։

Ծրագիրը հասանելի է նաև բակալավրիատի այն ուսանողների համար, ովքեր լավ գիտելիքներ ունեն համակարգչային գիտության առարկաներից։ MSc CSSE շրջանավարտներն իրենց ուսումը կավարտեն մագիստրոսական թեզով։

Դիմելու վերջնաժամկետն է 2022 թվականի հունիսի 1-ը և 2022 թվականի հուլիսի 15-ը (վիզայի կարիք չունեցողների համար)։

Մագիստրոսական ծրագրի և դիմելու մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել հետևյալ հղմամբ․

https://jacobs-university.de/study/graduate/programs/computer-science-and-software-engineering

Լրացուցիչ տեղեկություններ համար այցելեք․ https://sit.org/admissions