Չինուհին 2 տարի չի թափել աղբն ու բնակարանում թափոնների «սարեր» կուտակել (տեսանյութ)
Չինաստանի Չժեցզյան Ցզյասին նահանգում կնոջը վարձակալած բնակարանից վտարել են՝ կուտակված թափոնների պատճառով։ Պարզվել է՝ կինը երկու տարի շարունակ աղբը տնից դուրս չի բերել, հայտնում է lenta.ru-ն։
Երբ տանտերն այցելել է բնակարան, այնտեղ աղբի «սարեր» հայտնաբերել։
Սեփականատերը կնոջը խնդրել է վճարել տան վերանորոգման համար և տեղափոխվել: Թափոնները հեռացնելու համար կանչվել է հատուկ ծառայություն։










