Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին հայտնվել է կիսամերկ կին՝ ներկված Ուկրաինայի դրոշի գույներով (լուսանկար)

17:24 • 21.05.22

Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին հայտնվել է կիսամերկ կին, որը կոչ է արել դադարեցնել հատուկ գործողությունն Ուկրաինայում։ Ակտիվիստի վրա նկարված է եղել ուկրաինական դրոշը։

Ինչպես տեղեկացնում է New York Post-ը, կինը Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու կոչեր է հնչեցնել։

Կնոջ ներքնազգեստն ու ոտքերը կարմիր ներկով են պատված եղել՝ որպես Ուկրաինայում թափվող ներկի խորհրդանիշ։

Փառատոնի անվտանգության ծառայության աշխատակիցները նրան ծածկել են կոստյումով։