Ձվով խփեցին, գլխիս դիպավ, հետո ընկավ մեքենայի վրա. քաղաքացին շենքից հարվածել է դիմադրության երթի մասնակցին

11:04 • 23.05.22

«Դիմադրություն» շարժումը անհնազանդության երթեր է իրականացնում Երևանի փողոցներում։ Ավտոերթի ժամանակ  քաղաքացիներից մեկը ձվով հարվածել է երթի մասնակիցներից մեկի ուղղությամբ։

«Շենքից ձվով խփել է գլխիս, հետո կպել է մեքենայիս, ամբողջ մեքենան կեղտոտվել է»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից «Դիմադրության» շարժման մասնակիցները անհնազանդության ակցիաներ, ավտոերթեր են իրականացնում Երևանի փողոցներում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հեռացումը:

Նախօրեին «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ  Իշխան Սաղաթելյանը կոչ է արել քաղաքացիներին երթևեկությունը կազմակերպպել 15 կմ/ժ արագությամբ՝ դրանով  իրենց բողոքի ձայնը բարձրացնելով: