Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

10:21 • 23.05.22

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳ նախարարությունը։

«Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն կիրակի հեռախոսային բանակցություններ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ», - ասված է հաղորդագրության մեջ։

Բանակցությունների մանրամասները չեն հաղորդվում։