Ամերիկացի մեծահարուստը 2 միլիարդ դոլարի եկամտի հարկերից խուսափելը պատճառաբանել է տկարամտությամբ
Ամերիկացի միլիարդատեր Ռոբերտ Բրոքմանը պետք է դատարանի առաջ կանգնի ԱՄՆ-ում հարկերից խուսափելու ամենախոշոր գործի շրջանակում։ Սակայն նա պնդում է, որ տկարամտությունն իրեն դարձնում է անգործունակ, գրում է Bloomberg-ը։
ԱՄՆ-ի շրջանային դատավոր Ջորջ Ս. Հենքս կրտսերը հերքել է այն պնդումը, որ տկարամտությունն 80-ամյա Բրոքմանին անպատասխանատու է դարձնում իր արարքների համար:
Նրան մեղադրում են 2 միլիարդ դոլարի եկամուտների հարկերից խուսափելու և այլ հանցագործությունների համար։
Բրոքմանի փաստաբանները բացատրել են, որ միլիարդատիրոջ զարգացող տկարամտությունը, որը կապված է Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդության հետ, վերջերս սրվել է։ Բրոքմանը «ուռճացնում է ծանր տկարամտության իր ախտանիշները, և նրա ճանաչողական ունակություններն այնքան էլ վատ չեն, որքան ցույց են տալիս թեստի արդյունքները», - նշել է դատավորը:
«Այլ կերպ ասած, Բրոքմանը կեղծավորություն է անում քրեական հետապնդումից խուսափելու համար», - ավելացրել է նա:
Դատախազները պնդել են, որ միլիարդատերը երկակի կյանք է վարել՝ «բժիշկների առջև խաղալով կոգնիտիվ ծանր խանգարումներ ունեցող մարդու դեր, բայց միևնույն ժամանակ նա նորմալ կյանք է վարել»։










