Շոյգուն առաջարկել է սրբադասել Սուվորովին

12:23 • 24.05.22

Ռուս ուղղափառ եկեղեցին կքննարկի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի առաջարկը՝ հրամանատար Ալեքսանդր Սուվորովի սրբադասման հնարավորության վերաբերյալ։ Որոշում կայացնելու պարտադիր չափանիշ է «հրաշքի» փաստերի առկայությունը, գրում է ura.news-ը:

«Վեհափառ պատրիարքը (Կիրիլը) պատասխանել է Սերգեյ Կուժուգետովիչին (Շոյգու), որ մենք նյութեր ենք հավաքելու։ Դուք էլ նյութեր հավաքեք նրա (Սուվորովի) կյանքի մասին, գուցե կատարվել են հրաշքներ, որոնց մասին մենք չգիտենք։ Երբ մենք բավականաչափ նյութեր ունենանք, մենք մանրամասն կանդրադառնանք այս հարցին (սրբադասում)»,- ասել է Մոսկվայի պատրիարքարանի սրբադասման սինոդալ հանձնաժողովի նախագահը: