Պարեկները Չարենցի փողոցից բերման են ենթարկել երիտասարդների (տեսանյութ)
Երեկ երեկոյան 18։30–ի սահմաններում պարեկային ծառայողները Չարենցից փողոցից բերման են ենթարկել երիտասարդների։ Tert.am–ի թղթակիցը նկատել է, որ նրանք նախ մոտեցել են երիտասարդներին,որոշ ժամանակ զրուցել նրանց հետ, հայտնել, որ պետք է ներկայանան ոստիկանության բաժին, ենթադրաբար, նրանց հրաժարվելուց հետո, պարեկները՝ ուժի կիրառմամբ, նրանց տեղափոխել են ծառայողական ավտոմեքենաներ։










