ԱՄՆ-ում «Ինչպես սպանել ամուսնուն» էսսեի հեղինակը մեղավոր է ճանաչվել ամուսնու սպանության համար

18:38 • 26.05.22

Ամերիկացի գրող Նենսի Քրեմփթոն Բրոֆին՝ «Ինչպես սպանել ամուսնուն» էսսեի հեղինակը, Օրեգոնի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ամուսնու սպանության համար: Այս մասին հայտնում է theguardian.com-ը։ Նրա դատավճիռը կհրապարակվի հունիսի 13-ին։

Նրա ամուսնուն՝ խոհարար Դենիել Բրոֆիին, մահացած են գտել Օրեգոնի խոհարարական ինստիտուտում 2018 թվականի հունիսի 2-ին։ Մահվան պատճառը սրտի շրջանում ստացած հրազենային վնասվածքներն են։ 2018 թվականի սեպտեմբերի 5-ին Քրեմփթոն Բրոֆիին ձերբակալել են և մեղադրել սպանության համար։

Հետաքննության տվյալներով՝ Բրոֆի ընտանիքը ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնել, և 71-ամյա Քրեմփթոն Բրոֆին հանցագործության է գնացել ամուսնու ապահովագրությունը ստանալու համար։