Ինչպե՞ս կարելի է վարվել կոկորդիլոսի հետ, որն ուտում է ձախ ոտքդ. Ջոնսոնը՝ Պուտինի հետ բանակցությունների հեռանկարի մասին

16:31 • 27.05.22

Ինչպե՞ս կարելի է բանակցել կոկորդիլոսի հետ, որն ուտում է ձախ ոտքդ: Այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին Մոսկվայի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ Bloomberg-ի հարցին:

«Ինչպե՞ս կարելի է վարվել կոկորդիլոսի հետ, որն ուտում է ձախ ոտքդ: Ի՞նչ բանակցություններ: Ահա, թե ինչ է անում Պուտինը: Նա կփորձի սառեցնել հակամարտությունը: Նա կփորձի հրադադարի կոչ անել», - ասել է Ջոնսոնը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ ամբողջ աշխարհին պետք է, որ պատերազմն ավարտվի: