Երևանում ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը Lexus-ով բախվել է Toyota-ին. Shamshyan.com

21:28 • 27.05.22

Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Արաբկիր վարչական շրջանում՝  Հրաչյա Քոչար փողոցում, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել  Համբարձումյանը  իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի բաց դիտահորից խույս տալուց հետո բախվել է Toyota Camry մակնիշի ավտոմեքենային:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: