Երբ դաշնակիցը խնդիր է բարձրացնում, պետք է լուծել այն. Ստոլտենբերգը՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը Թուրքիայի դեմ լինելու մասին

13:36 • 27.05.22

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ըմբռնումով է մոտենում Թուրքիայի անվտանգության մտահոգություններին՝ կապված Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտերի հետ:

Ինչպես գրում է «Անադոլու» գործակալությունը, Ստոլտենբերն ասել է, որ Անկարան Հյուսիսատլանտյան դաշինքի «շատ կարևոր» դաշնակիցն է:

«Երբ դաշնակիցը խնդիր է բարձրացնում, դու պետք է լուծես այն: Դա միշտ այդպես է արվել», - ասել է Ստոլտենբերգը՝ հիշեցնելով Հյուսիսային Մակեդոնիայի նկատմամբ Հունաստանի վետոն, որի պատճառով Հյուսիսային Մակեդոնիան ավելի քան 10 տարի չի կարողացել անդամակցել ՆԱՏՕ-ին:

Հիշեցնենք, որ Էրդողանը մայիսի 16-ին հայտարարել էր, որ դեմ է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ կապված այդ երկրների՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) գործունեությանը ներգրավված անձանց արտահանձնելու մերժման, ինչպես նաև «ահաբեկչական կառույցների» վերաբերյալ հստակ դիրքորոշման բացակայության հետ: