«Վատառողջ է, ջուր բերե՛ք»․ ոստիկանները ուժի գործադրմամբ հեռացնում են Երևան-Սևան մայրուղին փակած քաղաքացիներին

14:57 • 27.05.22

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին։ Նրանք պահանջում են գործող իշխանությունների և մանսավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ոստիկանները որոշ ժամանակ անց ուժի գործադրմամբ փորձեցին հեռացնել ճանապարհը փակած քաղաքացիներին։

Այդ ընթացքում ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգողությունը վատացավ։

«Վատառողջ է, իսկապես հիվանդ է, ջուր բերեք»,- ասացին քաղաքացիները։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի մի շարք մարզերում ակցիաներ, ավտորեթեր և անհանզանդության ակցիաներ են տեղի ունեցել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։