Բայդենն Ուկրաինա կուղարկի համազարկային կրակի M31 GMLRS կայանքներ.The New York Times
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը որոշել է Ուկրաինա ուղարկել համազարկային կրակի արձակման կայանքներ. հավանաբար, խոսքը M31 GMLRS (Guided Multiple Launch Rocket System) կայանքների մասին է։ Այս մասին ուրբաթ հայտնել է The New York Times-ը՝ վկայակոչելով վարչակազմի աղբյուրներին։
Դրանցից մեկի համաձայն՝ ամերիկյան զինատեսակը կներառվի Ուկրաինային ռազմական օգնության հաջորդ փաթեթում, որի մասին կհայտարարվի հաջորդ շաբաթ։
M31 GMLRS-ի կրակային հեռահարությունը, կախված զինամթերքից, 70-ից 500 կմ է։ Նման կայանքները կարող են համալրվել կառավարվող հրթիռներով, որոնց կրակը շտկվում է արբանյակներից։










