Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. մեքենան դուրս է եկել ենթևեկելի գոտուց ու գլխիվայր շրջվել (լուսանկարներ)․ Shamshyan.com

10:54 • 30.05.22

Երեկ՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 21։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են Էրիկ Ջավադյանի վարած BMW և Վարդան Ադիբեկյանի վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Իսկ Lada-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության, փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։