Նորվեգիան պաշտոնապես «վերանվանել» է Բելառուսը
Նորվեգիան պաշտոնապես անվանափոխել է Բելառուսը, ինչի մասին ասվում է Թագավորության արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«ԱԳՆ-ն այսուհետ Hviterussland-ի փոխարեն կօգտագործի Belarus անվանումը»,- ասվում է փաստաթղթում։
Վարչապետ Յոնաս Գահր Շտերեն նշել է, որ նոր անվանումը փոխվել է «բելառուսական դեմոկրատական շարժման հետ համերաշխությունից ելնելով»։
Belarus-ը «Բելառուս» անվան տառադարձումն է, մինչդեռ Hviterussland-ը Բելառուսի բառացի թարգմանությունն է (hvite-ն նշանակում է «սպիտակ», իսկ russland-ը՝ Ռուսաստան):










