Ոստիկանությունն ուժ է կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ, այդ թվում՝ կանանց (տեսանյութ)
«Դիմադրություն» շարժման բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ։ Տեսանյութում երևում է, որ ոստիկանությունը ուժ է կիրառում նաև ակցիայի մասնակից կանանց նկատմամբ։
Հիշեցնենք, որ առավոտից ընդդիմությունն ակցիա է իրականացրել Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, որի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև։ Հրմշտոցի ընթացքում վնասվածքներ են ստացել մի խումբ քաղաքացիներ, կա 111 բերման ենթարկված։










