Մինչև հարսանիք կանցնի. Կադիրովը բացատրել է ուկրաինացի գերու դեմքի կապտուկները

11:51 • 30.05.22

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի ալիքում արձագանքել է իր օգնական Ապտա Ալաուդինովի հրապարակած տեսանյութին՝ Ուկրաինայի զինված ուժերի գերեվարված զինվորների մասին։ Ալաուդինովը ցույց էր տվել գերի ուկրաինացիներին, որոնցից մեկի դեմքին վնասվածքների հետքեր, կապտուկներ են եղել: Այժմ Կադիրովը բացատրություն է տվել գերու վնասվածքների վերաբերյալ։

Չեչնիայի ղեկավարի խոսքով՝ Ալաուդինովը չպետք է ներողություն խնդրի բանտարկյալների վնասվածքների համար, քանի որ բոլորը գիտեն, որ դա, իբր, դժբախտ պատահար է։

«Ինչ վերաբերում է կապտուկներին, Ապտի, ներողություն խնդրելու բան չկա։ Բոլորս էլ գիտենք, որ բանտարկյալն ինքն է ստացել երկու կապտուկ՝ պատահաբար ոտք դնելով փոցխին ճիշտ այն պահին, երբ դուրս էր գալիս շրջափակված շենքից։ Դե, ում հետ չի պատահում: Մինչև հարսանիք կանցնի»,- գրել է Կադիրովը։

Նա հավելել է, որ գլխավորն այն է, որ բանտարկյալը ողջ է։ Կադիրովը նաև վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի զինված ուժերի բոլոր զինվորները կգերադասեն կապտուկներ ստանալ, քան փամփուշտներ։