Չենք պատրաստվում միջուկային զենք կիրառել Ուկրաինայում. Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան
Ռուսաստանը չի պատրաստվում մարտավարական միջուկային զենք կիրառել Ուկրաինայում: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը BBC-ին տված հարցազրույցում։
«Մարտավարական միջուկային զենքը, համաձայն ռուսական ռազմական դոկտրինի, ընդհանրապես չի օգտագործվում նման հակամարտություններում: Մենք ունենք մարտավարական միջուկային զենքի կիրառման պայմանների խիստ ցանկ։ Հիմնականում խոսքն այն իրավիճակների մասին է, երբ պետության գոյությունը վտանգված է։ Դա ընթացիկ գործողության հետ կապ չունի», - ասել է դիվանագետը:










