Սիրիայի ինքնիշխանությունը սակարկության առարկա չի դառնա Թուրքիայի և Արևմուտքի միջև. Սիրիայի ԱԳՆ
Թուրքիայի գործողությունները սիրիական տարածքներում ագրեսիայի ակտ են: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Սիրիայի ԱԳՆ:
Գերատեսչությունն ընդգծել է, որ Սիրիայի ինքնիշխանությունը չի դառնա Թուրքիայի և Արևմուտքի միջև սակարկության առարկա:
Մինչդեռ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Սենթոփը A-Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան թույլ չի տա, որ նոր ահաբեկչական կազմակերպություններ հայտնվեն Սիրիայում և կշարունակեն պայքարել նրանց դեմ: Նա նշել է, որ Թուրքիային դրա համար ԱՄՆ-ի թույլտվությունը պետք չէ, քանի որ նման բան անելը Թուրքիային թույլ է տալիս միջազգային իրավունքը։










