Թիվ 36 դպրոցի բակում հայրենիքի պաշտպանության համար անմահացած հերոսներին նվիրված հուշաքար է բացվել. Արաբկիր վարչական շրջանի ղեկավար (տեսանյութ, լուսանկարներ)
Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցի բակում Արաբկիրի համայնքապետ Արամ Ազատյանի գլխավորությամբ բացվել է հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած հայորդիներին նվիրված հուշաքար։
Համայնքի ղեկավարն այդ մասին գրառում է արել և տեսանյութ հրապարակել.
«Փառք, հավերժ հիշատակ և խոնարհում Ձեզ, տղերք ...»
Օրհնության կարգն իրականացրել է Տեր Պարթև քահանա Մուրադյանը։
Հուշաքարի բացման պատիվը վերապահվել էր Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանին և դպրոցի տնօրեն Նունե Ղազարյանին։












