Լավ ճանապարհի ընկեր է, լավ տնտեսուհի ․ Արփի Դավոյանը բնորոշում է Լուսինե Բադալյանին (տեսանյութ)

16:24 • 31.05.22

Ազգային ժողովը պարբերաբար ներկայացնում է տեսանյութերի շարք, որտեղ պատգամավորները բնորոշում իրենց գործընկեր մյուս պատգամավորներին։ Այդ շարքի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը բնորոշել է իշխանական պատգամավոր Լուսինե Բադալյանին։

«Պարտաճանաչ, շատ ազնիվ գործընկեր է Լուսինեն։ Աշխատանքի առումով կարող եմ նրա վրա հույս դնել և վստահ լինել, որ ցանկացած աշխատանք կկտարարի լավագույնս։ Դրական մարդ է, ուրախ, լավատես, մի քիչ բռնկուն, իրեն միշտ ասում եմ դրա մասին, ինքը գիտի։ Նրան ճանաչել եմ դեռևս Խորհրդարանից առաջ, բայց ոչ անձամբ։ Հետաքրքիր է եղել, թե ինչպիսի մարդ է։ Սիրում է լավ երաժշտություն, ֆիլմեր, լավ ճանապարհի ընկեր է, լավ տնտեսուհի է։ Արվեստ հետ կապը իրեն ավելի է գեղեցկացնում և հետաքրքիր շարմ է տալիս»,- ասել է Արփի Դավոյանը։